Այսպես է նկարում նոր՝ Honor X10 5G-ն Էվերեստի գագաթից(լուսանկարներ)

Honor բրենդն արդեն հաստատել է, որ մայիսի 20-ին Չինաստանում տեղի կունենա Honor X10 5G պրեզենտացիան, որը պետք է դառնա Honor-ի ամենաէժան սմարթֆոնը, որն ունի 5G ցանց սպասարկելու հնարավորություն։

Մինչև պրեզենտացիան Honor X10 5G-ն բարձրանում է աշխարհի ամենաբարձր կետը՝ Էվերեստի գագաթը։ Այդ ընթացքում արշավախմբի մասնակիցներն արդեն մի քանի կադր արել են նոր սմարթֆոնից։

Դատելով ամենից, Honor X10 5G-ն Էվերեստ է բարձրանում այն նույն անձնակազմի հետ, որն իր հետ վերցրել է առաջատար Xiaomi Mi 10 Pro սմարթֆոնը։  

Սպասվում է, որ սմարթֆոնը համալրված կլինի եռակի հիմնական տեսախցիկով, որը բաղկացած է Sony IMX600y 40 ՄՊ սենսորով, նաև երկու հավելյալ սենսորով՝ 8 և 2 ՄՊ հզորությամբ։

Նախնական տեղեկություններով սմարթֆոնի գինը կլինի 280 դոլար։