Անսովոր ռեկորդ՝ Zoom հարթակում

Zumba ֆիթնես պարերի ռուս մարզիչներն անցկացրել են մինչ օրս տեղի ունեցած ամենամասշտաբային առցանց դասը:

 Russian Zumba Team-ը, որը Ռուսաստանում զբաղվում է զումբայի պարերի մարզումների իրականացմամբ, անվճար առցանց դաս է անցկացրել Zoom հարթակում: Նրանց հրավերքին արձագանքել է 5316 մարդ, ինչն աննախադեպ թիվ է: Մասնակիցների մեծ մասը եղել է Ռուսաստանից, սակայն ռեկորդին ընդհամուր առմամբ միացել են մարդիկ 83 երկրներից եւ 990 քաղաքներից:

Zoom հավելվածը ֆենոմենալ ժողովրդականություն է ձեռք բերել կորոնավիրուսի եւ գլոբալ կարանտինի ֆոնի վրա: Ծառայությունը թույլ է տալիս նման առցանց դասեր եւ կոնֆերանսներ անցկացնել ինտերնետի միջոցով՝ ապահովելով մինչեւ 10 հազար մասնակիցների ներգրավումը, սակայն կան սահմանափակումներ անվճար տարբերակում:

Չնայած անվտանգության հետ կապված խնդիրներին՝ Zoom-ը ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Պետք է նշել, որ կորոնավիրուսի բռնկումից հետո Zoom-ի օգտատերերի թիվն ավելացել է 20 անգամ եւ հասել 200 միլիոնի: