Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Dr. Panda Art Class

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը կօգնի ձեր երեխաներին զարգացնել իրենց երևակայությունը։ Նրանք կարող են ներկել, նկարել ու ստեղծել սեփական երևակայությանը համարժեք կերպարներ։

 

Buzzer: Sports Alerts Report 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հետևեք ձեր սիրելի թիմերի հաջողություններին հավելվածի միջոցով։ Ուղղակի ներառեք հավելվածում ձեր սիրելի թիմերի անվանումները և անհոգ եղեք` Buzzer–ը կտեղեկացնի ձեզ, թե երբ են սկսել խաղը և ինչպես է այն ընթանում։

Boximize 

Գինը՝ 8.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար։ Ուղղակի մուտքագրեք ձեզ համար կարևոր տեղեկատվությունը, հավելվածը կօգնի կազմակերպել ձեր առօրյան։

Snap Markup 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս ներբեռնել լուսանկարներ համացանցից և դրանք ձևավորել ինչպես ցանկանում եք։ Փոխեք նկարների գույները, ավելացրեք տեքստ և սթիքերներ, այս ամենն այստեղ թույլատրված է։