Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Chef Umami 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կարճ ժամանակով դառնալ  սրճարանի շեֆ խոհարար և համեղ ուտեստներով ուրախացնել այցելուներին։

Warhammer: Doomwheel

Գինը՝ 2.99$ – անվճար

Ձեր խնդիրն է պայքարելով թշնամիների դեմ կառուցել խողովակ, որը կհասցնի ձեզ նշված վայր։

Wealthy! 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ուզում շատ ժամանակ վատնել, բայց ուզում են խնայել իրենց գումարը։