Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Sunny ~ Sea & Ocean Sounds

Գինը՝ 0.99$ – անվճար

Աշխտանքային ծանր օրվանից հետո հանգստացրեք էմոցիաները հենց այս հավելվածի միջոցով։ Օվկիանոսի բնական ձայնը կապահովի լարված օրվա հաճելի ավարտը։

Nighty Night! 

Գինը՝ 2.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված հավելված է, որը կօգնի արագ քնել։ Հավելվածը ունի 2D նկարազարդում և քնի համար նախատեսված երաժշտության հնարավորություն։