Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Good Woofy 

Գինը՝ 1.99$ – անվճար

Good Woofy–ն  տնային կենդանիների համար նախատեսված հավելված է։  Նախապես ձայնագրեք հրահանգները ու դրեք սարքը անհասանելի տեղում և հետևեք, թե ինչ վարք է դրսևորել տնային կենդանին ձեր բացակայության ժամանակ։

Newton – Multiplication

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն ունի երեք տարբեր մակարդակ։ Ձեր առաջադրանքն է արագ լուծել մաթեմատիկական պարզ խնդիրները։

VisualX – Enhance your photos 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է բազմաթիվ գործիքների ու ֆիլտրերի միջոցով գեղեցիկ տեսք հաղորդել լուսանկարներին։

Word Jam

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է մարզել ուղեղն ու գուշակել ճիշտ բառերը։ Ամեն մակարդակում կա 4 բառ, որոնք ճիշտ գուշակելուց հետո միայն կհայտնվեք հաջորդ մակարդակում։