Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

République 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում ձեր գլխավոր առաջադրանքն է օգնել երիտասարդ կնոջը փախչել քաղաքից։ Խաղում կան 3D գրաֆիկական լուծումներ, աուդիո լուծումներ և այլն։

Dr. Seuss Camera 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սուրբ Ծննդյան տրամադարությունն այս խաղում ապահոված է։ Ներբեռնեք ու ստեղծեք շնորհավորական քարտեր այս հավելվածի միջոցով։ Հավելվածում առկա է 20 տարբեր տեսակ քարտ։

Backgammon HD

Գինը՝ 4.99$ – անվճար

Եթե դուք այս խաղի սիրահարն եք իրական կյանքում, ապա այն ձեզ դուր կգա նաև վիրտուալ տարբերակով։ Խաղը կարելի է խաղալ ինչպես միայնակ, այնպես էլ պատահական ընտրված մրցակցի հետ։