Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Daily Strength Weight Training 

Գինը՝ 9.99$ – անվճար

Նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր մարզասրահի մեծ սիրահար են։ Հավելվածում ներառված է անհատական մարզման կարգ և այլն։ Բացի այդ հավելվածը կցուցադրի պարապունքների պատմությունը և թե ինչ արդյունք է գրանցել օգտատերը։

Simple Cards

Գինը՝ 2.99$ – անվճար

Նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար, ովքեր շփվում են 10-ամյա պատանիների հետ։ Նոր բառեր ու դրանց նշանակությունը սովորելու համար լավագույն հավելվածներից մեկն է։

Dr. Panda Firefighters 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղացողը միանում է հրշեջների խմբին և օգնում նրանց կասեցնել կրակը։ Խաղում կա մոտ 30 սենյակ, որտեղ պետք է կասեցնել կևակի առաջխաղացումը։