Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

2D – Paint, Draw, Sketch, Collage 

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն  դիզայներական  վիրտուալ գործիքների։ Այստեղ ներկայացված է ավելի քան 90 վրձին, որոնք կօգնեն ստանալ գեղեցիկ պատկերներ։

VBA Guide For Excel

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր որոշել են սովորել Exel-ի բոլոր գաղտնիքները։ Այստեղ ներառված է 25 էջ, որոնք բացատրում են, թե տվյալ հարթակում ինչ կանոններ են գործում։

Voice Record – Memos,Recorder 

Գինը՝ 8.99$ – անվճար

Նախատեսված է ուսանողների և բիզնեսմենների համար։ Հավելվածի մինիմալիստական դիզայնն ու հեշտ ինտեսրֆեյսը դժվարություն չեն ներկայացնի այն գործածելիս։ Բացի ձայնագրություններից, կարելի է նաև դրանցով կիսվել ընկերների հետ և սոցցանցերում։