Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Bass Cat HD

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հեշտությամբ կարդալ երաժշտությունը։ Ամեն մակարդակի սկզբում հնարավորություն կտրվի լսել կատարումը, որից հետո պետք է աշխատել կռահել այն։

Dino-Store 

Գինը՝ 0.99$ – անվճար

Զվարճալի և հետաքրքիր պատմությունով խաղ է, որը նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար։ Խաղն ունի 28 էջ, որոնցից յուրաքանչյուրը լիքն է ինտերակտիվ անակնկալներով։

Picture Perfect – All in One 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածի անունն ինքնին խոսուն է։ Այստեղ ներառված է ամբողջ գործիքակազմը, որը թույլ կտա խմբագրել լուսանկարները։ Այստեղ ներառված են ֆիլտրեր, կա տեքստ ավելացնելու հնարավորություն։