Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Tiny Words Spelling Game

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք զարգացնել ընթերցանության ձեր հմտությունները: Այստեղ կա երեք մակարդակ, դրանք տարբեր բարդության են: Ամեն բաժնի համար նախատեսված է առավելագույնս 2 րոպե:

Codecam

Գինը՝ 0.99$ – անվճար

Հետևեք ձեր   iPhone -ի տեսախցիկի աշխատանքին այս հավելվածի միջոցով: Այս հավելվածի շնորհիվ ձեր լուսանկարներն ու հոլովակները կդառնան ավելի ազդեցիկ ու գեղեցիկ:

Pixel Boat Rush 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղի գլխավոր նպատակն է ամեն գնով հասնել վերջնակետին: Ճամապարհին ձեզ սպասում են բազում արկածներ ու խոչընդոտներ: Պետք է հաղթահարեք նաև թշնամիներին: