Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

4th Grade Math Testing Prep

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը կօգնի արագ յուրացնել մաթեմատիկա առարկայի գաղտնիքները ու կարճ ժամանակում սովորել ճիշտ հաշվարկներ կատարել։ Հավելվածը երեխաների մոտ կզարգացնի տրամաբանությունը։

Heart Rate PRO

Գինը՝ 3.99$ – անվճար

Ֆիթնես հավելված է, որը սմարթֆոնի էկրանը վերածում է սրտի զարկեր չափող սարքի։ Հավելվածը աշխատում է իրական ժամանակի ռեժիմում։ Նաև իր մեջ պահպանում է սրտի աշխատանքի պատմությունը։

Metal Detector PRO

Գինը՝ 3.99$ – անվճար

Օնլայն դետեկտոր է։ Այն ամենն, ինչ պետք է` սմարթֆոնն ուղղակի պահել օբյեկտի վրա և վերջ։