Ավելի հարմար Chromecast

Chromecast ու Chromecast Ultra սարքավորումները բոլորին հասանելի դարձնելու փորձերից հետո, Google-ը կենտրոնացել է Android TV-ի առաջխաղացման վրա։ Ընկերությունն ուզում է, որպեսզի այն հնարավորինս շատ բնակելի մակերեսներ զբաղեցնի, ավելի կոնկրետ՝ լինի յուրաքանչյուրի տանը։ 9to5Google հարթակը փոխանցում է, որ ներկա պահին Google-ը աշխատում է Chromecast Ultra սարքավորման շարունակության վրա։ Այս անգամ Android TV-ն կլինի նրա ծրագրային ապահովումը, որը կսնի նրան։ Իր հիմնական մրցակիցների՝ Roku-ի, Fire TV-ի ու Apple TV-ի օրինակով, Google-ը հեռակառավարման վահանակն ու սարքավորումը կմիավորի մեկ սարքավորման մեջ։

Դասական մենյու և հոսքային հավելվածներ առաջարկելու փոխարեն (ինչպիսին, օրինակ Netflix-ն է), ինչպես դա անում են Roku-ն ու Amazon-ը, Chromecast-ը միշտ հենվում է օգտատերերի նախասիրությունների վրա։ Հավելվածի մեջ շատ հեշտ էր Chromecast տեղադրվում,  այդ պատճառով էլ օգտատերերը ընտրության լայն հնարավորություն ունեին։ Որոշները նույնիսկ բարձր էին գնահատել դրա օգտվելու պարզությունը։ Սակայն, բոլոր նրանց համար, որոնք սովոր էին ավելի ավանդական հեռուստացույցների, սարքավորման մեջ արագ ուսուցման կուրս էր ներդրվել։

Անցումը Android TV-ի չպետք է բերի ֆունկցիոնալության կորստի։ Դուք կարող եք գեներացնել ցանկացած կոնտենտ այնպես, ինչպես դա անում էիք Chromecast-ի դեպքում։

Եվ որ ամենակարևորն է, Android TV-ի հարուստ փորձը թույլ է տալիս սարքավորման մեջ ներդնել նաև հավելյալ ծառայություններ, օրինակ՝ Google Assistant ձայնային որոնման հնարավորությունը։

Google-ում ասում են, որ արդեն ավելի քան 160 հեռուստատեսային պրովայդերներ այս կամ այն կերպ օգտագործում են Android TV ծրագրային ապահովումը։