Ավստրալիայում ճանապարհներին տեղադրվել են արհեստական բանականությամբ տեսախցիկներ

Ավստրալաիայում գործարկվել են արհեստական բանականությամբ տեսախցիկներ (AI), որոնք հայտնաբերում են ընթացքի ժամանակ սմարթֆոններից օգտվող վարորդներին:

Նոր կարգի համաձայն, «կարգազանց» վարորդները սկզբում նախազգուշական նամակ կստանան, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ կտուգանվեն 344դոլարի չափով: Դպրոցական ճանապարհահատվածում կարգը խախտելու դեպքում տուգանքը կհասնի 457դոլարի: Այս գործիքի կիրառումը 2019թվականի առաջին կեսին հաջողությամբ է պսակվել: Հայտնաբերվել են շուրջ 100 հազար վարորդներ, որոնք ղեկին գտնվելով՝ օգտվել են բջջային հեռախոսներից:

Ըստ NSW Transport-ի, արհեստական բանականությունը ճանապարհային տեսախցիկների համար կարող է աշխատել ցանկացած եղանակային պայմաններում: Հայտնաբերման ցանցը մինչև 2023թվականը նախատեսվում է ընդլայնել՝ հասցնելով մինչև 45 տեսախցիկի:

Իշխանությունները հայտարարել են, որ այս համակարգի գործարկմամբ իրենք առաջինն են աշխարհում: Նրանք հավաստում են, որ կիրառվող տեսախցիկները բարձրակարգ են և ի զորու են լուսանկարել տրանսպորտային միջոցների սրահի առջևի շարքը ցանկացած եղանակային պայմաններում: