Ավստրալացի գիտնականներն մարդկությանը սպառնացող վտանգների թոփ 10 են կազմել

Hong Kong. Hong Kong Island. Large group of pedestrian crossing a street in the Financial District.

Ավստրալական Commission for The Human Future հետազոտական խմբի գիտնականները մարդկությանը սպառնացող վտանգների մի ամբողջ շարք են հրապարակել։ Դրանց թվում է հայտնվել արհեստական բանականությունն ու նոր տեխնոլոգիաներն ընդհանրապես։ Վերնագիրն, իհարկե, մանիպուլացնող է, սակայն շեշտադրումները բավականին ճիշտ են ու մի փոքր անհանգստացնող։ Հաշվետվությունում ասվում է, որ գիտնականների կարծիքով ռոբոտները, նանո և բիոտեխնոլոգիաները, արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներն ու մեքենայական ուսուցումն արդեն օգտագործվում են հանրային կարծիքը մանիպուլացնելու համար։

Հաշվետվության հեղինակները չեն բացառում, որ այդ տեխնոլոգիաները կարող են նաև օգուտ բերել մարդկությանը։ Սակայն դրան խանգարում է հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակը։ Նաև ադեկվատ օրենսդրական բազան է բացակայում, որպեսզի դրանք կիրառվեն բազմաթիվ երկրներում։

Այսինքն վնասում են ոչ թե բուն տեխնոլոգիաները, այլ մարդկային մոտեցումն ու վերաբերմունքը։ Իսկ ցածր տեղակաված հասարակություններում, ինչպես Հայաստանում է, օրինակ, շատ հեշտ է կիրառել ցանկացած մանիպուլյացիա։