ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն արժանացել է Eminent Persons Award-ի

Հայկական տեխնոլոգիական ոլորտում երկարամյա ավանդի համար Կարեն Վարդանյանն արժանացել է Eminent Persons Award-ի՝ Ականավոր մարդկանց մրցանակի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից:

30-ամյա գործունեության արդյունքում Կարեն Վարդանյանը ստեղծել է՝ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ու «Արմաթ» կրթական նախագիծը, Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործող 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար կրթություն:

Հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:

։