Աքսեսուարներ, որոնք չեն սիրում Apple–ում

Apple–ը սիրում է որոշել ինչն է լավ և օգտակար հաճախորդների համար, որովհետև դա ուղիղ ազդեցություն է ունենում եկամուտների վրա։ Որոշ արատդրանքներում երևում է, թե որի վրա են ավելի շատ մարկետինգային ներդրումներ կատարել։

Կան աքսեսուարներ, որոնք այնքան են փոփոխում  գաջեթի արտաքին տեսքը, որ օգտատերերի պահանջները փոխվում են։

 AirPods–ի համար նախատեսված մագնիսական բռնակ

Apple –ը փորձում է համոզել օգտատերերին, որ AirPods–երը իդեալական ականջակալներ են, որովհետև դրանք անլար են և հեշտ են լիցքավորվում։ Բայց շատերը դժգոհ են նրանից, որ կլորիկ գումար արժեցող ականջակալները պետք է անընդհատ տուփով պահել և դրանք կորցնելու հավանականությունն էլ բավական մեծ է։ Հենց այստեղ էլ օգնության են գալիս մագնիսական բռնակները։ Եթե անգամ ականջակալներն ընկնեն, դրանք կմնան հագուստի վրա։

Լիցքավորիչ պատյան

Ֆիլ Շիլլերն ամեն iPhone–ի շնորհանդեսին նշում է, որ գաջեթի մարտկոցը սկսել է աշխատել ավելի արագ և արդյունավետ։ Բայց շատ օգտատերեր ինչպես 2007–ին, այնպես էլ մինչև հիմա լիցքավորում են գաջեթները ամեն օր։  Շուկայում մեծ քանակությամբ լիցքավորիչ պատյաններ են վաճառվում։ Մենք առաջարկում ենք ուշադրությունը սևեռել FITCAZE–ի վրա, որն ունի նաև անլար լիցքավորման հնարավորություն։

FITCAZE–ն ավելի նեղ ու մատչելի է ի տաբերություն մյուս առաջարկների։ Անլար լիցքավորման շնորհիվ iPhone 7–ի օգտատերերը կարող են և՛ սմարթֆոնը լիցքավորել, և՛ միաժամանակ երաժշտություն լսել։