Բժիշկները փորձարկման նպատակով կուլ են տվել լեգո-մարդուկի գլուխներ

Բրիտանացի գիտնականները փորձել են պարզել, թե որքան անվտանգ է լեգո խաղալիքը երեխայի համար: Այդ նպատակով վեց մանկաբույժ կուլ է տվել լեգոյի մարդուկների պլաստմասե գլուխները:

Բժիշկների օրգանիզմից պլաստմասե կտորների «ելքի» գործընթացը տևել է մեկից երեք օր: Փորձարկման ընթացքում նրանք որևէ անհանգստություն կամ տհաճ զգացողություն չեն ունեցել, գիտնականներից մեկը միայն այդպես էլ չի կարողացել գտնել իր կուլ տված դետալը:

Փորձարկման արդյունքում բժիշկներն ապացուցել են, որ լեգոն լիովին անվնաս է երեխայի համար: Սակայն նրանք նաև զգուշացրել են չափից մեծ կամ սուր կտոր կուլ տալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: