Բոլոր սմարթֆոնների վաճառքները նվազել են, բացի Xiaomi-ից

Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր երկրներն են կարանտին մտցրել տարվա սկզբից, արդեն առաջին եռամյսակի վերլուծությունները ցույց են տալիս, որ սմարթֆոնների շուկայում կատաստրոֆիկ անկում է գրանցվել:

Strategy Analytics-ի վերլուծաբանները խոսում են վաճառքների 17 տոկոսանոց անկման մասին՝ 330.4 միլիոնից մինչև 274.8 միլիոն: Ու դա միջին ցուցիչն է, քանի որ որոշ արտադրողների մոտ վաճառքներն ավելի մեծ անկում են գրանցել:

Մասնավորապես Samsung-ի վաճառքները կրճատվել են 19%-ով՝ 71.8 միլիոնից իջել է 58.3 միլիոնի: Համեմատության համար նշենք, որ սա մի փոքր ավելի պակաս է, քան Huawei-ի մոտ: Չինական հսկան պահպանել է երկրորդ տեղը վաճառքների շուկայում, սակայն նրա վաճառքներն էլ ընկել են 18%-ով՝ մինչև 48,5 միլիոն սմարթֆոն: Այս ֆոնի վրա բավականին հետաքրքիր են Apple-ի ցուցանիշները, որի վաճառքներն ընկել են ընդամենը 9%-ով՝ մինչև 39,2 միլիոնի:

Առաջատարների հնգյակլում իրեն ամենալավը դրսևորել է Xiaomi-ն, որը կարողացավ պանդեմիայի ֆոնին պահպանել իր վաճառքները 27,5 միլիոնի սահմաններում, ինչի շնորհիվ նրա բաժինն ավելացավ 8,3 –ից 10 տոկոս: