Բուգեր Քինգը մեղադրվում է հաճախորդների անձնական տվյալների արտահոսքի մեջ

Роскомнадзор-ը ուսումնասիրություններ կսկսի   Burger King–ի փաստաթղթերում։ Այս մասին հայտնում են կառույցի պաշտոնական  «ВКонтакте» էջում։

Խնդիրն այն է, որ «Բուգեր քինգ»–ի հաճախորդները բողոքել են ընկերության բջջային հավելվածից։ Օգտատերերը կասկածում են, որ ընկերությունը խախտել է անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքը և դրանք փոխանցել մեկ այլ` երրորդ կողմի։

Роскомнадзор-ից հայտնել են, որ կզբաղվեն այս հարցով, բայց արդեն  2019 թվականին։ Այսքան ուշ գործի անցնելու պատճառը ըստ Роскомнадзор-ի` տեղեկատվության քիչ լինելն է, նրանք պարզապես չեն կարող հպանցիկ անդրադառնալ նման հարցի։

Ավելի վաղ օգտատերերը հայտնել էին, որ AppSee հավելվածն օգտագործելիս`    Burger King –ի հավելվածը սկսել է նկարահանել սմարթֆոնի էկրանը։  Burger King–ում ժխտել են այս տեղեկատվությունը։