Բրիտանացիների հեղինակած համակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը

Մանչեսթերի համալսարանի գիտնականները գերհամակարգիչ են ստեղծել , որն ունի  մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքը:  Այստեղ  պրոցեսորն ունի  մոտ 1 միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել:

Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգիչը մշակել են 20 տարի, իսկ այն հավաքելու ու ամբողջական տեսքի բերելու համար պահանջվել է մոտ 10 տարի։

Ի դեպ՝ գերհզոր համակարգիչն ունի մեծ թերություն, այն չի կարող մեծ ծավալի տեղեկատվություն մի կետից մյուսը փոխանցել, փոխարենը կարող է բազում փոքր տեղեկատվություններ ուղարկել տարբեր ուղղություններով։