Գեյմեր տատիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 90 տարեկան է (տեսանյութ)

Համակո Մորին, որը ցանցում հայտնի է Gaming Grandma կեղծանունով, ճանաչվել է ամեածեր գեյմերը, որը նույնիսկ YouTube -ի իր սեփական ալիքն ունի։ Համակոն ծնվել է 1930  թվականի փետրվարի 18-ին, հիմա նա 90 տարեկան է։ Նրա յութուբյան ալիքին բաժանորդագրված է 150 հազար մարդ։ Նա սկսել է համակարգչային խաղեր խաղալ 39 տարի առաջ։Հետաքրքրությունը նրա մեջ իր երեխաներն են առաջացրել։

Gaming Grandma-ի առաջին խաղային կոնսոլը դարձել է  Cassette Vision-ը։ Տատիկը պահպանել է խաղային համակարգիչների ու խաղերի մեծ մասը, որոնք նա գնել է այս տարիների ընթացքում։ Հիմա նա ավելի ակտիվ խաղերի սիրահար է ու նախընտրում է PlayStation 4 խաղային համակարգիչը։ Տատիկն, ինչ խոսք, լավ ճաշակ ունի։ Նա հայտարարել է, որ ուղղակի տարված է նոր նախագծերով, որոնք շատ տեսարժան են, առաջարկում են հետաքրքիր պատմություն ու ռեալիստիկ դերասանական խաղ։

Gaming Grandma-ի սիրելի խաղը արկածային Grand Theft Auto V խաղն է, որը նա համեմատում է շատ որակյալ մարտաֆիլմի հետ։

Համակո Մորին վստահեցնում է, որ համակարգչային խաղերը փոխել են իր կյանքի որակն ու հիմա նա իրենց մի քանի անգամ ավելի երիտասարդ է զգում։