DBS Designing ընկերության դիզայներները ցուցադրել են, թե ինչ տեսք կունենան ապագայի iPhone-ները: Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ապա սմարթֆոններում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունենա: Գլխավոր առանձնահատկությունը եռակի տեսախցիկն է լինելու: Լուրերի համաձայն 2018-ին iPhone-ի հիմնական տեսախցիկը կունենա հավելյալ մոդուլ: Այն թույլ կտա 5-ակի անգամ խոշորացնել լուսանկարվոող օբյեկտը: Ըստ տվյալների տեսակցիկը պետք է ներդրված լինի կորպուսի մեջ:
Իհարկե, սմարթֆոնը չէր կարող լինել առանց Face ID տեխնոլոգիայի: Չնայած լուրեր են պտտվում, որ խնձորային բրենդը շուտով կհրաժարվի տեխնոլոգիայից և օգտատերերին կառաջարկի դրա այլընտրանքային տարբերակը:
Դիզայներները ենթարդում են, որ Apple-ն այս տարի կներակայցնի 5 գունային լուծումով iPhone՝ արծաթագույն, մոխրագույն, կարմիր, ոսկեգույն ևս: Հիշեցնենո, որ դեռևս վերջին նորույթը՝ iPhone X-ը ներկայացված է երկու օրինակով՝ սև և սպիտակ: Ընկերությունը որոշել էր ստեղծել նաև գաջեթի ոսկեգույն տարբերակը, բայց ոչ բոլոր փոփոխություններն էին համաձայնեցված: