Դուբայի ոստիկանությունը փողոցների պարեկումը կիրականացնի Tesla-ի Էլեկտրոմոբիլներով

Դուբայի ոստիկանությունը պատրաստվում է փողոցները պարեկել Tesla-ի Cybertrack էլեկտրոմոբիլներով: Էլեկտրական պիկապը ներկայացվել է նոյեմբերի 22-ին, իսկ դրա արտադրությունը կսկսվի 2020 թվականի վերջին:

Դուբայի պարեկային ավտոմոբիլների շարքն արդեն համալրված է այնպիսի սուպերքարերով, ինչպիսիք են՝ Mercedes – AMG GT 63 S-ը, Bentley Continental GT-ը, Lamborghini Aventador-ը, Bugatti Veyron-ը, Aston Martin One-77-ը և Ferrari FF-ը: Նոյեմբերի 26- ին Դուբայի ոստիկանությունը Twitter-յան պաշտոնական իր էջում հրապարակել է Cybertrack-ի լուսանկարը և կից գրառել՝ «#CyberTruckDubai Police-2020»:

Հիշեցնենք, որ Cybertrack-ը հասանելի է միաշարժիչ, երկշարժիչ և եռաշարժիչ տարբերակներով՝ համապատասխանաբար 402,482 և 804 կմ՝ առանց վերալիցքավորման հաղթահարելու հեռանկարով: Մեքենայի սրահը կարող է տեղավորել 6 մարդ: