ԵՄ Թումո համալիրը կնախագծի հոլանդական ընկերությունը

ԵՄ Թումո համալիրը նախագծելու մրցույթի երկրորդ փուլ էին դուրս եկել երեք միջազգային առաջատար ճարտարապետական կազմակերպություններ՝ RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը եւ MVRDV-ն :

Մրցույթում հաղթել է հոլանդական MVRDV ընկերությունը:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ՝ ամուր կապ ստեղծելով բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։

Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կկառուցվի մոտ 15,000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: