Եվրամիությունում ավիաուղևորների հաշվարկը ռեկորդային թվապատկեր է բացահայտել

Եվրոպական Միության երկրներում ավիաուղևորների հոսքը հասել Է ռեկորդային թվի։ Այս մասին են վկայում Եվրոստատի՝ Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։

2018 թվականին օդային տրանսպորտից, ընդհանուր առմամբ, օգտվել է 1,1 մլրդ ուղևոր: Այդ թիվը 2010-ի ցուցանիշը գերազանցում է 43 տոկոսով: Ավիաչվերթների գրեթե կեսը ՝ 46 տոկոսը, բաժին է ընկնում եվրոպական երկրներին, իսկ 37 տոկոսը ՝ ԵՄ -ի սահմաններից դուրս թռիչքներին:

Ուղևորների թվաքանակով առաջատարը Մեծ Բրիտանիան է ՝ 2018 թվականին Միացյալ Թագավորությունում օդային տրանսպորտով փոխադրվել է 272 մլն մարդ :

Ավիափոխադրումների ակտիվությամբ աչքի ընկնող երկրների հնգյակում են նաև Գերմանիան՝ 222 մլն ուղևոր, Իսպանիան ՝ 221 մլն, Ֆրանսիան՝ 162մլն և Իտալիան 152 մլն:

Եվրոպական օդանավակայանների շրջանում առավել ծանրաբեռնված է դարձել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայնը. նրա ծառայություններից, ընդանուր առմամբ, օգտվել է 80 մլն մարդ: