Երեք նոր iPhone–ները ցուցադրել են տեսանյութում

Արդեն քանի տարի է Apple–ը չի կարողանում գաղտնի պահել օգտատերերից իր նոր գաջեթների դիզայնը ու տեխնիկական բնութագիրը։ Այս անգամ էլ չի հաջողվել։

Ձայնագրված հոլովակից պարզ է դառնում, որ դիզայնի հարցում ընկերությունը ոչինչ չի փոփոխել։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք գլոբալ են համարվում iPhone–ի համար, արդեն հայտնի են։ iPhone X Plus–ում կհայտնվի հորիզոնական ռեժիմ, իսկ  iPhone 9–ը կունենա դասական տեսախցիկ` առանց դիմանկարային ռեժիմի։

Տեսահոլովակում անգամ կարելի է համեմատել ներկայիս և ապագա մոդելների չափերը։  Հիշեցնենք, որ վiPhone X 2018–ը, iPhone X Plus–ը և iPhone 9–ը ներկայացվելու են սեպտեմբերի 12–ին։