Երիտասարդ բրիտանացիներն անցում են կատարում բիթքոին թվային արժույթին

Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետաքրքրվել կրիպտոարժույթով: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մի մասն արդեն խոշորագույն ներդրում է կատարել բիթքոին կրիպտոարժութային համակարգում: Michelmores LLP-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բիթքոինի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցույց են տալիս այսպես կոչված «millennial»-ները: Նրանք մինչև 35 տարեկան երիտասարդներ են, որոնք ծնվել են ինտերնետի զարգացման շրջանում և առանց դրա չեն պատկերացնում իրենց կյանքը: Բրիտանացի <millennial>-ների 20%-ը ներդրում են կատարել ոչ միայն բիթքոինի, նաև այլ կրիպտոարժույթների մեջ: Ընդ որում ամենամեծ ակտիվությունը հանդես են բերում կայացած մարդիկ, նրանք զանգվածաբար անցնում են բիթքոինի կիրառմանը:

Michelmores LLP ընկերությունը հարցում է անցկացրել կայացած <millennial>-ների շրջանում: Պարզվել է, որ նրանցից շուրջ 30%-ը կրիպտոարժույթ գնելու համար ներդրել է մոտ $93 000 :

Կրիպտոարժութային ինդուստրիայի մասին <millennial>-ները տեղեկություններ են ձեռք բերում սոցցանցերից և զանազան ֆորումների մասնակցելով: