Երկու տարի հետո սմարթֆոններին փոխարինելու կգան նոր գաջեթները

Qualcomm-ի նախագահ Քրիստիանո Ամոնը կարծում է, որ մինչև 2021 թվականը կհայտնվեն լրացված իրականության(AR) սարքերը, որոնք ոչնչով չեն տարբերվի առօրյա սովորական ակնոցներից, հաղորդում Է Business Insider-ը:

Իբրև օրինակ՝ Ամոնը մատնանշել է Facebook-ին, Microsoft-ին և Apple-ին, որոնք ակտիվ աշխատանք են տանում լրացված և վիրտուալ իրականության ոլորտում իրենց նախագծերի ուղղությամբ: Նրա կարծիքով, այդօրինակ գաջեթները հետագայում կարող են նոր գլխավոր հարթակ դառնալ սմարթֆոններից հետո:

«Նրանք չեն փոխարինի ձեր հեռախոսին, դա կլինի բոլորովին այլ տեսակի սարք – նշել է Է բջջային պրոցեսորներ արտադրող խոշորագույն ընկերության նախագահը,- մտածեք ակնոցների Էվոլյուցիայի մասին» ։

2014-ին Facebook-ը գնել է Oculus VR ստարտափը 2 մլրդ դոլարով: Microsoft-ը վերջերս թողարկել է լրացված իրականության իր ակնոցների երկրորդ սերունդը՝ HoloLens-ը: Իսկ Apple-ը, ինչպես հայտնում են աղբյուրները, պատրաստվում է իր VR եւ AR բազայով գաջեթը թողարկել 2022 թվականին ։

Չնայած նոր տեխնոլոգիայի հանդեպ արտադրողների ցուցաբերած հետաքրքրությանը՝ դրանք դեռ առօրեական դառնալու խնդիր ունեն։ Բացի այն, որ VR և AR ակնոցների շուկան դեռ տարեսկզբին անկում է արձանագրել , նաև շատ թանկ են սարքերը: նույն HoloLens-ը վաճառում են $3500-ով: Այնպես որ «Խելացի» ակնոցներն առայժմ հասանելի կլինեն խոշոր ընկերություններին: