Երևանում կանցկացվի SS ցուցահանդես. կմասնակցեն ընկերություններ Սինգապուրից և Թայվանից

Ցուցահանդեսը կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում: Այդ համատեքստում Սինգապուրի, Թայվանի և Մալայզիայի ընկերությունները Երևանում կմասնակցեն  DigiTec Expo ցուցահանդեսին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՏՁՄ-ի նախագահ Կարեն Վարդանանը:

« Մեզ համար շատ կարևոր է, որ տարբեր երկրների նախարարները, ինչպես նաև առաջատար համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները համաժողովին զուգահեռ այցելեն ցուցահանդես և տեսնեն, թե ինչ կարող են ներկայացնել մեր ընկերությունները», – նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ի դեպ, վերջին 10-ը տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է ավելի քան 80000-ի: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն: