Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «ԳԲՀ և Տերահերցային տեխնոլոգիաներ ու անլար Հաղորդակցություն» (Microwave and THz Technologies and Wireless Communications) միջազգային գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տերահերցային աղբյուրներ, դետեկտորներ, ալիքատարներ և լոկալիզացիա (տեղայնացում), ԳԲՀ անտենաներ, ակտիվ և պասսիվ սարքեր, ԳԲՀ և Տերահերցային ալիքների կիրառությունները կենսաբժշկական և ռադարային տեխնոլոգիաներում, ինչպես նաև հեռակառավարման մեջ, անլար (wireless) հաղորդակցություն և հարակից տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Գիտաժողովին հրավիրված են` Ճապոնիայի Նագոյայի համալսարանից պրոֆեսոր Կ. Կավազեն, Ճապոնիայի Օսակայի համալսարանից պրոֆեսոր Մ. Տոնոուչին, Ճապոնիայի Ֆուկուի համալսարանից պրոֆեսոր Ս. Նիշիզավան:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Այն իր աշխատանքները կշարունակի նաեւ հոկտեմբերի 17-ին: