Թիմ Քուկը հաշվարկել է, թե քանի օգտատեր է զբաղված բետա թեստավորմամբ այս տարի

Ինչպես հայտնի է թողարկվել է  Apple–ի օպերացիոն համակարգի հերթական բետա տարբերակները։ Այս առթիով ընկերության ղեկավար Թիմ Քուկը հաշվարկել է, թե քանի օգտատեր է թեստավորել բոլոր բետա տարբերակները։

Apple–ը թողարկու է  iOS, watchOS, tvOS և  macOS  բետա տարբերակները ինչպես օգտատերերի, այնպես էլ` ծրագրավորողների համար։ Թեստավորման գործում կարող է մասնակցել ցանկացած օգատատեր։ Apple–ի տվյալներով այս տարի բոլոր օպերացիոն համակարգերի բետա թեստավորմանը մասնակցել է մոտ 4 մլն օգտատեր։ Սակայն, Քուկը չի մանրամասնել, թե որ օպերացիոն համակարգը, քանի օգտատեր է ներբեռնել։

Առաջին անգամ  Apple–ը iOS թեստավորման բետա տարբերակը օգտատերերի համար հասանելի դարձրեց 2015 թվականին։