Թիմ Քուկը 57,8 մլն դոլար արժողությամբ Apple–ի բաժնետոմս է վաճառել

Անցյալ շաբաթ Թիմ Քուկը ստացել է ընկերության  560 000  բաժնետոմսերը, որոնց ընդհանուր արժեքը 125 մլն դոլար է։ Իսկ արդեն այս շաբաթ խնձորային բրենդի ղեկավարը վաճառել է մոտ 265 հազար բաժնետոմս` ընդհանուր 57,8 մլն դոլար արժեքով։

Մնացյալ  63 մլն արժողությամբ 294 840  բաժնետոմսը պահպանվել է  Apple–ում որպես հարկ։

Ըստ տվյալների Թիմ Քուկը կշարունակի  հաջորդող երեք տարին  ստանալ  ընկերության 560 000  բաժնետոմս, քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել ընկերության գլխավոր տնօրենի աթոռը և ընկերությունը շարունակում է աճ գրանցել։

Անցյալ տարի Թիմ Քուկը նման կերպ հաջողացրել է աշխատել շուրջ 102 մլն դոլար։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստվում է իր կարողությունը ծախսել բարեգործական նպատակներով։

Apple–ի ներկայիս CEO–ի կարողությունը գնահատվում է   600 – 700 մլն դոլար։