Թողարկվել է HP Chromebook 11-ը

HP_Chromebook_11HP ընկերությունը թողարկել է նոր դիզայնով Chromebook: Նոր Chromebook 11-ը փոքր և թեթև նեթբուք է: Այն կշռում է ընդհամենը 2,3 ֆունտ: Chromebook 11-ը չունի լիարժեք օպերացիոն համակարգ՝ OS X-ի կամ Windows 8-ի նման, դրա փոխարեն այն աշխատում է Chrome OS-ով: Էկրանը 11 դյույմ է (1,366 x 768):

Chromebook-ը հագեցած է 16GB ներկառուցված հիշողությամբ և 2GB օպերատիվ հիշողությամբ, լիարժեք ստեղնաշարով, VGA վեբ-տեսախցիկով, 2 USB բնիկով և 1Slimport-ով:

Նոր Chromebook-ի ամենահաճելի հնարավորությունն այն է, որ այն կարելի է լիցքավորել Micro USB-ով, այսինքն նույն կերպ, ինչպես լիցքավորվում է ձեր սմարթֆոնը կամ պլանշետը:

Google-ը այժմ վաճառում է Chromebook-ի Wi-Fi տարբերակը Amazon-ում, Google Play-ում և Best Buy-ում 279 դոլարով:

Աղբյուր՝ Dvice.com