Թրմափի էջերը զանգվածաբար արգելափակում են

Reddit-ը վերանայել է իր քաղաքականությունն ու ավելի քան 2 հազար սաբռեդիթների էջեր է արգելափակել, որոնց թվում է նաև Դոնալդ Թրամփի երկրպագուների միությունը՝ r/The_Donald։ Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում։ The New York Times -ը գրում է, որ սա նախագահի կողմնակիցների ամենամեծ միություններից մեկն էր։ Այստեղ բաժանորդագրված էր ավելի քան 800 հազար մարդ։ Այդ խմբում հրապարակում էին մեմեր, հոլովակներ ու գրառումներ՝ ի աջակցություն Դոնալդ Թրամփի։

Արգելափակման պատճառը սոցցանցի կանոնների խախտումն էր։ Լրագրողների հետ զրույցում Reddit-ի գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆմանը բացատրել է, որ իրենց հարթակը նախատեսված է մարդկանց միավորելու, այլ ոչ թե նրանց վրա հարձակվելու համար, իսկ r/The_Donald-ը, ըստ նրանց, խախտում էր այդ կանոնը։

The Guardian-ն էլ ընդգծում է, որ այդ խումբը մեկ անգամ չէ, որ քննադատվել է սոցցանցի քաղաքականությունը խախտելու համար։

Սրանից բացի էլ Twitch-ը ժամանակավորապես արգելափակեց Թրամփի պաշտոնական ալիքը նույն պատճառաբանությամբ։ Պատճառը 2016 թվականին հրապարակված մի հոլովակ է, որ Թրամփը Մեքսիկացիներին հանցագործ ու բռնարար է անվանում։ Նրանք CNN-ին տված հարցազրույցում պատճառաբանում են, որ վերջերս այդ հոլովակը սկսել են շրջանառել ու տարածել իրենց հարթակով։

Մի հոլվակ էլ կա, որը Twich-ի ադմինիստրացիային դու չի եկել։ Այդ հոլովակում Թրամփը մի հիպոթետիկ պատմություն է պատմում ու ասում․ «Պատկերացրեք մի տուն, որտեղ ապրում է մի երիտաարդ աղջիկ ու այդ տուն է ներխուժում «hombre»-ն (լատինամերիկացում ժարգոնային ձևը)»։ Twich-ն ասել է, որ իրենց դեմ են ատելության արտահայտմանն ու տարածմանը։