Ի՞նչ անակնկալ ունի Sega-ն (տեսանյութ)

Ճապոնական Sega ընկերությունն իր հիմնադրման 60-ամյակի առիթով նոր խաղային ապարատ է ներկայացրել՝ Game Gear Micro։ Այս փոքրիկ ու էժան մոդելը կթողարկվի չորս տարբերակներով։

8 բիթանոց սարքավորման յուրաքանչյուր մոդելը կստանա սեփական գույնն ու խաղերի հավաքածուն։ Ընկերությունը հույս ունի, որ սպառողները կցանկանան ունենալ ամբողջական հավաքածուն։

Սև Sega Game Gear Micro-ն կհամալարվի հետևյալ խաղերով՝  Sonic the Hedgehog, Puyo Puyo 2, Out Run և Royal Stone։ Կապույտը՝ Sonic Chaos, Gunstar Heroes, Sylvan Tale և Baku Baku Animal։ Դեղինը՝ Shining Force Gaiden: Ensei – Jashin no Kuni he, Shining Force: The Sword of Hajya, Shining Force Gaiden: Final Conflict և Nazopuyo Aruru no Ru։ Կարմիրը՝ Revelations: The Demon Slayer, Megami Tensei Gaiden: Last Bible Special, The GG Shinobi և Columns։

Սարքավորումը համալրվել է 1․15 դյում անկյունաչափ ունեցող էկրանով, մոնո բարձրախոսով և ականջակալների ելուստով։ Ճապոներեն բացատրությունից դատելով հնարավոր է խաղալ երկու մարտկոցներով կամ USB մալուխով։ Չափսերը՝ 80 х 43 х 20 մմ։

Մեկ սարքը կարժենա մոտավորապես 46 դոլար։ Սակայն եթե 1․15 դյույմանոց էկրանը Ձեզ շատ փոքր կթվա, կարող եք 251 դոլարով գնել ամբողջական հավաքածուն, որի փաթեթի մեջ մտնում է նաև Big Window խոշորացնող ապակին։ Ճապոնիայում վաճառքները կսկսվեն 2020 թվականի հոկտեմբերի 6-ից։