Ինչո՞վ են տարբերվում iPad Pro 2017-ը և iPad Pro 2018-ը

Մի քանի օր առաջ վաճառքում են հայտնվել  iPad Pro գաջեթները։ Առաջին օգտատերերը կիսվել են տպավորություններով։ Հիմա ներկայացնենք, թե ինչ տարբերություն կա 2017 և 2018 թվականներին արտադրված գաջեթների մեջ։

Դիզայն

Դիզայնի տարբերությունն ակնհայտ է։ Միանգամից զգացվում է և՛ քաշի, և՛ չափի տարբերակը։ Երրորդ  սերնդի  iPad Pro-ն ավելի կոշտ է և գործածական։ 

Տեաախցիկը դարձել է ավելի մեծ, որը  iPad-ը վերցրել է  iPhone XS-ից։ Ավելացել են նաև որոշ գործառույթներ։

Էկրան

Նոր  iPad Pro-ն ավելի տաք էկրան ունի, անգամ    True Tone անջատված համակարգով։ Եթե գործառույթը ակտիվացնի օգտատերը, ապա էֆեկտը կմնա նույնը։ Բացի այդ նոր գաջեթի էկրանի ծայրերը մուգ գույն են, որոնք կապված են պիքսելների քողարկման հետ։