Ինչո՞ւ է iPhone X–ը գերադասելի պորֆեսիոնալ ֆոտոխցիկներից

Լուսանկարիչ Ռալֆ Լերենսը պատմել է, թե ինչու է գերադասում iPhone X–ը և ի կողմ դրել իր Sony A7 III–ը։

«Շատերն ինձ համարում են էնտուզիաստ լուսանկարիչ։ Ես շատ ժամանակ եմ անցմացնում լուսանկարիների մասին պատմող կայքերում և սիրում եմ լուսանկարել Sony A7 III–ով։ Շվեդիա իմ վերջին ճամփորդության ընթացքում ես հասկացա, որ iPhone X–ի տեսախցիկն ինձ ավելի շատ է դուր գալիս և օգտագործելու առումով էլ այն ավելի հարմարավետ է։ Իհարկե, տեսախցիկներն ավելի լավ են նկարում, քան ցանկացած սմարթֆոն, բայց ինչպես ասում են «լավագույն տեսախցիկն այն է, որն այդ պահին ձեռքիդ տակ է գտնվում»։ Ես ընտրել եմ iPhone X–ը, որովհետև այն միշտ ինձ հետ է»։