Ինչպիսին կլինի LG G7 ThinQ-ը․ հայտնել են իսայդերները

LG G7 ThinQ նոր սմարթֆոնները, ըստ տարածված լուսանկարների,  կունենան ֆլագմաններին բնորոշ առանձնահատկություններ: Հավանաբար,  LG-ի նորույթը վաճառքում կհայտնվի 5 գունային լուծումով՝ սև, պլատինե մոխրագույն, մուգ վարդագույն և այլն: Հնարավոր է նաև, որ որոշ գունային լուծումներ հայտնվեն կոնկրետ շուկաներում:

Սմարթֆոնի դիմային և հետին մասը ստանդատ տեսք ունեն: Դիզայներական լուծումների զգալի մասը, կարելի է ասել,  նման է  OnePlus, Xiaomi, Oppo  սմարթֆոններին: Սմարթֆոնը զինված կլինի Snapdragon 845 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը կլինի կա՛մ 4գբայթ, կա՛մ՝ 6:

LG G7 ThinQ շնորհանդեսը կկայանա մայիսի 2-ին: