Ինչ են օգտագործում չինացիները դիմակների փոխարեն (լուսանկարներ)

Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում արձանագրվել է միանգամյա օգտագործման բժշկական դիմակների դեֆիցիտ. 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը շեշտակի բարձրացրել է հիվանդության պաշտպանության միջոցների պահանջարկը: Օգտատերերը նույնիսկ «փլուզեցին» Xiaomi-ի կայքը, որտեղից կարելի էր դիմակներ պատվիրել:

Չինաստանի առավել հուսահատ բնակիչները սկսեցին ելք որոնել ստեղծված իրավիճակից՝ դիմակներ պատրաստելով ձեռքի տակ եղած միջոցներից:

Ստորև տեղադրված լուսանկարներում ներկայացնում ենք, թե ինչպես են մարդիկ պաշտպանվում մահաբեր հիվանդությունից: