Ինչ մեքենաներ են նախընտրում Ռուսաստանի մեծահարուստները

Առավել հաճախ ռուսական ճանապարհներին կարելի է հանդիպել Bentley ապրանքանիշի մեքենաներ:«Ավտոստատ» գործակալության տվյալներով, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում հաշվառված է եղել լյուքս դասի 13,4 հազար ավտոմեքենա: Ընդ որում, դրանց մեկ երրորդը, որը 32 տոկոս է կազմում, Bentley մոդելներն են: Ընդհանուր առմամբ, երկրում բրիտանական մակնիշի 4,3 հազար մեքենա կա:

Գրանցված լյուքս ավտոմոբիլների թվով երկրորդ տեղում է Mercedes-Maybach-ը ՝ 3,4 հազար օրինակով, ինչը կազմում է ընդհանուր թվի 25,5 տոկոսը։ Եռյակը եզրափակում է Maserati-ն ՝ 12 տոկոս բաժնեմասով (1,6 հազար մեքենա):

Միևնույն ժամանակ, ռուսական ճանապարհներով երթեևեկում են նաև 1,3 հազար Rolls-Royce ավտոմեքենա, 780 օրինակ Ferrari, 436 ՝ Aston Martin և 417 ՝ Lamborghini ավտոմեքենաներ: