Ինտերնետ խանութը սխալմամբ ցուցադրել է Apple–ի նոր գաջեթների գները թողարկվելուց մեկ շաբաթ առաջ

Արդեն 1 շաբաթից Apple–ը կներկայացնի իր նոր գաջեթներն ու օպերացիոն համակարգերը։ Ինչքան մոտենում է շնորհանդեսի օրն, այնքան շատ տեղեկատվություն է տարածվում համացանցում ապագա գաջեթերի մասին։

Տեղեկատվության արտահոսք է եղել նաև MySmartPrice  ինտերնետ խանութում` այստեղ սխալմամբ հրապարակել են նորույթների գները։

 

iPhone XS և iPhone XC

Նոր մոդելները ստացել են  iPhone XS և iPhone XC անվանումները։ Ըստ MySmartPrice–ի, ֆլագման մոդել XS–ը կներկայանի երկու տարբերակով` 5,8 և  с 6,5 դյույմանոց OLED էկրաններով։  Նորույթները կստանան ֆիրմային  Apple A12 պրոցեսորներ, 4 գբ օպերատիվ հիշողություն և 64, 256,  512 գբ ներքին հիշողություն։

iPhone XS–ի երկու տարբերակն էլ կունենա երկակի հիմնական տեսախցիկ`  Face ID տեխնոլոգիայով։ Ինչ վերաբերում է արժեքին, ապա 5,8 դյույմանոց տարբերակը կարժենա 899 դոլար, իսկ 6,5–ը` 999։ Սա հիմնական` 64 գբ տարբերակը։

iPhone XC–ը կներկայանի միանգամից մի քանի գունային լուծումներով, ինչպես`   iPhone 5C–ը։ Գաջեթները կստանան 6,1 դյույմանոց էկրաններ, A12 պրոցեսոր և 3 գբ օպերատիվ հիշողություն։ XC–ը ստացել է սովորական տեսախցիկ։ Այն կարժենա 749 դոլար։

 

Apple Watch Series 4

Սմարթ ժամացույցները կստանան նոր դիսփլեյ` ծայրից ծայր։ Նորույթը կունենա 15 տոկոսով մեծ էկրան։ —Ժամացույցը զինվել է  S4 պրոցեսորով։ Գինը` 349 դոլար։

 

iPad Pro

Նոր սերնդի պլանշետները կստանան առանց շրջանակ էկրան և  Face ID տեխնոլոգիա։  Apple–ն  iPad Pro–ն կթողարկի երկու  տարբերակով`  11 և  12,9 էկրաններով։ Գները կմնան անփոփոխ։ Հնարավոր է գաջեթը ստանա մինչև 1 տերաբայթ օպերատիվ հիշողություն։

 

MacBook

MacBook–ը նույնպես որոշ փոփոխությունների կենթարկվի։ Ընկերությունը կներկայացնի գաջեթի երկու տարբերակ` 12 և 13 դյույմանոց էկրաններով։ Դիզայնի հարցում փոփոխություններ չեն լինի, միայն կավելա  USB Type-C–իների քանակը։  MacBook–ի արժեքը կմեկնարկի 999 դոլարից։