Ինքնավար հեծանիվ Չինաստանից(տեսանյութ)

Չինացի ինժեները ցուցադրել են ինքնավար հեծանիվ, որն արձագանքում է ձայնային հրահանգներին։ Նոր սարքավորումը կարող է պահել հավասարակշռությունը անհարթ մակերեսների վրա, բավականին հմուտ շրջադարձեր է կատարում ու կարող է հետևել տիրոջը առավոտյան վազքի ժամանակ։

Իրականում բուն մտահղացման մեջ ոչ մի նոր բան չկա։ Տեսականորեն ցանկացած արտադրող կարող է նման հեծանիվ ստեղծել։

Սարքավորման հիմնական հաղթաթուղթը արհեստական բանականության պրոցեսորի Tianjic չիպն է, որը տեղեկատվությունը մշակում է այնպես, ինչպես մարդկային ուղեղը։ Հեծանիվը միաժամանակ սովորում ու միանգամից կատարում է բոլոր հրահանգները։ Այսինքն որևէ արդյունք ցույց տալու համար այն կարիք չունի ժամերով ուսուցում անցնել ու պարապել։

Ավանդական միկրոչիպերի արտադրության մեջ Չինաստանը չի հասցնում թրենդերի հետևից։ Նրանց արտադրությունն ու շուկան աշխարհից է մինիմում հինգ տարով։ Արևմտյան մրցակիցների հետևից վազելու նրանց հասնելու իմաստ այլևս չկա։ Հարկավոր է այլընտրանք մշակել։ Հենց այդ այլընտրանքը կարող են դառնալ արհեստական բանականության չիպերը, որոնք հարկավոր են ռոբոմոբիլներին, անվտանգության տեսախցիկներին, դիմաճանաչման համակարգերին ու դրոններին։

Դրանց հիմնական առավելությունն այն է, որ նոր տեսակի չիպերը կօգնեն ալգորիթմներին ավելի արագ սովորել ու ավելի արդյունավետ աշխատել։ Ռոբոտներն ու ինքնավար սարքերը կսովորեն կողմնորոշվել տեղանքում, իսկ ձայնի ու պատկերի ճանաչման համակարգերում կարելի է ներգրավել ցածր վարձատրվող ֆրիլանսերների, Արհեստական բանականությունը մնացածն ինքը կանի։