Լուսանկարիչը 20 տարի ամեն օր սելֆի է արել. ինչ է ստացվել արդյունքում

Նյու Յորքից լուսանկաիչը՝ Նոա Կալինան, սկսած 2000թվականի հունվարի 11-ից՝ ամեն օր լուսանկարել է իրեն։ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ նա մեկ՝ 8 րոպեանոց հոլովակում միավորել է միանգամից 7263 լուսանկար: Կարելի է տեսնել, թե ինչպես է 19-ամյա տղան աստիճանաբար աճեցնում մորուքը և տարիների հետ ճերմակում կամ էլ՝ տեսնել՝ ինչպես է փոխվել ժամանակակից տեսախցիկների որակը։

Նոան ինտերնետում հայտնի է դարձել դեռևս 2006 թվականին, երբ հրապարակել է ամենօրյա լուսանկարների իր <<առաջին հաշվետվությունը>> առաջին 6 տարիների համար: Այդ տեսանյութը, որը հավաքել է 26 միլիոն դիտում, մինչ օրս կարելի է գտնել նրա YouTube-յան ալիքում։