Լրտեսական ֆիլմերը չեն ստում. բաժակից վերցված մատնահետքով կարելի է արգելափակումից հանել սմարթֆոնը

Չինական Tencent X-Lab ընկերության լաբորատորիայում փորձ է իրականացվել, որի շրջանակում հաջողվել է բաժակից մատնահետքը պատճենել և դրա միջոցով <կոտրել> երեք սմարթֆոն: Ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերում է լինում:

Մատնահետքը պատճենահանելու գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե: Նախ պետք է լուսանակարել բաժակը, այնուհետև այն ներբեռնել սմարթֆոնի ծրագրի մեջ, որը կստեղծի վիրտուալ տարբերակը: Այնուհետև ինչ-որ սարքի միջոցով ստացվում է մատնահետքի ֆիզիկական պատճենը, որը կարելի է սքանավորել: Հետազոտողները մանրամասները չեն բացահայտում, որպեսզի այլոց վտանգի չենթակեն:

X-Lab-ի ներկայացուցիչները պատմել են, որ տվjալ սարքը հավաքելու համար ծախսել են ընդամենը 1000 յուան( մոտ 9հազ. ռուբլի): Այս մեթոդի կիրառելիությունը ցուցադրվել է Շանհայի համաժողովում: Հանդիսատեսին խնդրել են պահել բաժակը, այնուհետև պատճենահանել են նրա մատնահետքը և արգելափակումից հանել սմարթֆոնը: