Խելացի աղբաման

Ճապոնացիները ստեղծել են Smart Trashbox (խելացի աղբաման): Այն աշխատում է Kinect-ի միջոցով: Աղբամանի հեղինակն այնպես է նախագծել Kinect-ը, որը այն հսկի իր սենյակի օդային տարածքում հայտնվող յուրաքանչյուր օբյեկտ: Եվ այսպես, թուղթ կամ մեկ այլ իր նետելիս աղբամանը ֆիքսում է դրանք և բռնում:

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է աշխատում խելացի աղբամանը և թե ինչպես է այն պատրաստվել: