Ծանոթացեք, DualSense-ն է

Sony ընկերությունը բոլորի համար անսպասելի քիչ առաջ ներկայացրեց Sony PlayStation 5-ի համար նախատեսված նոր գեյմփադը: Ծանոթացեք, DualSense-ն է, առանց որևէ համարի:

Սկսենք դիզայնից, քանի որ հենց դիզայնն է ամենազարմացնող մասը: Տեղեկատվական բոլոր արտահոսքերը հուշում էին, որ նոր գեյմփադը կոչվելու է DualShock 5 ու քիչ բանով է տարբերվելու DualShock 4-ից: Դա շատ նորմալ կլիներ, քանի որ շատերի համար DualShock 4-ը էտալոն է:

Սակայն, ինչպես տեսնում ենք, նոր սարքն ամբողջությամբ նոր գեյմփադ է: Երբ նայում ենք, թվում է, թե նոր սարքը PlayStation-ի և Xbox-ի ապօրինի զավակը լինի: Սակայն այլ ռակուրսներից դիտելիս, տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:

Կոճակների տեսքն ու դիրքն այնքան էլ շատ փոփոխությունների չի ենթարկվել: Սակայն, եթե ուշադիր ենք նայում, փոխվել են կուրսորի կոճակները, իսկ աջ կողմի կոճակները կարծես թե իրարից մի քիչ հեռու են տեղակայվել: Սենսորային պանելը պահպանվել է, նույնիսկ մի փոքր ավելի մեծ է դարձել: Հենց դրա պատճառով Options և Create կոճակները փոխել են իրենց դիրքը:

Create կոճակը փոխարինել է Share կոճակին, բայց այդ մասին մի փոքր ուշ: PlayStation կոճակը հիմա դարձել է սարքի լոգոտիպը:

Նոր գեյմփադը միայն արտաքինից չէ, որ փոխվել է: DualSense-ում հայտնվել է            նոր ներդրված բարձրախոս ու հետադարձ կապի հնարավորություն: Հիմնական նորարություններից մեկը, որն իսկապես կփոխի բոլոր զգացողություններն ու տպավորությունները խաղային պրոցեսի ընթացքում: Խոսքը L2 և R2 կոճակների մասին է: Արդեն տարբեր ուժգնությամբ սեղմելիս, կոճակները տարբեր ֆունկցիաներ կկատարեն: