Կանադացի գյուտարարի չորս մետրանոց էկզոկմախքը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում

Կանադացի գյուտարարի ստեղծած 4 մետրանոց էկզոկմախքը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում և ճանաչվել աշխարհում ամենամեծը։ Այս մասին ասված է տեղեկատուի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

3,96 մ բարձրությամբ էկզոկմախքը ստեղծվել է Վանկուվերի բնակիչ Ջոնաթան Տիպետի կողմից։Սարքը հիշեցնում է հսկայական սարդ,որի երկարությունը 5,1 մ է, լայնությունը՝ 5.5 մ, իսկ քաշը գերազանցում է 1.5 տոննան։

Էկզոկմախքի կառուցումը գյուտարարից պահանջել է 13 տարի։ Սարքը բաղկացած է քրոմապատ խողովակներից, որոնք օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերության մեջ: Մեխանիզմը շարժման մեջ է դրվում երկու էլեկտրաշարժիչների օգնությամբ, որոնք աշխատում են լիթիում-իոնային բարձր հզորությամբ մարտկոցներով:

Էկզոկմախքը կառավարում է մարդը, որը նստում է կոնստրուկցիայի կենտրոնում: Սարքն ի զորու է անհարթ մակերեսի վրա հրել կամ քարշ տալ մինչև 5 տոննա քաշ ունեցող բեռներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեց ճապոնացիները սկսել են էկզոկմախքներ կրել, որպեսզի մեծ տարիքում կարողանան աշխատել: Էկզոկմախքները նվազեցնում են մարմնի ծանրաբեռնվածությունը և հնարավորություն են տալիս ծանրություններ տեղափոխել՝ գործնականում զերծ պահելով հոգնածության զգացողությունից։