Կասպերսկի լաբորատորիան նոր լուծում է ներկայացրել. Kaseprsky Security cloud

Kaspersky Lab–ը նոր բազմապլատֆորմային լուծում է թողարկել` Kaspersky Security Cloud,–ը, որն իր մեջ ներառել է ինչպես ընկերության հայտնի պաշտպանության գործիքներն, այնպես էլ` ադապտացիոն պաշտպանության նոր միջոցներ։  Նորույթը կարող է սինքրոնացվել ցանկացած օգտատիրոջ հետ` իրական ժամանակում` ավտոմատ միացնելով տվյալ պահին անհրաժեշտ բոլոր գործառույթները։

Լաբորատորիայի անցկացրած հետազոտության տվյալներով ռուսաստանաբնակ օգտատերերի 82 տոկոսը օրական բանկային օնլայն գործընթացներ են կատարում, 79 տոկոսն օգտվում է ցանցային վճարումներ կատարելու հնարավորությունից կամ վիրտուալ դրամապանակներից։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժամանակակից օգտատերն ունի լավ պաշտպանության կարիք։

Kaspersky Security Cloud–ը կարող է հանդես գալ որպես խորհրդական, ուղարկել կարևոր և ակտուալ նորությոնները կիբերանվտանգության մասին և տեղեկացնեկ հնարավոր վտանգների մասին։ Բացի այդ օգտատիրոջը կհուշի, որ գաղտնաբառերը ապահով չեն և կառաջարկի փոփոխել դրանք

Kaspersky Security Cloud–ը նաևր առաջարկում է «ծնողական հոգատարություն»։ Այն կհետևի համացանցում երեխաների ակտիվությանը  և այլն։   Kaspersky Security Cloud–ը կարելի է ձեռք բերել լաբորատորիայի պաշտոնական էջում`   My Kaspersky։

Սյուզան Թոսունյան