«Կասպերսկի». Հայաստանը 13-րդն է՝ վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

Հայաստանում 2019թ-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների:

Առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն, այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, եւ դա աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%):

Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։